
«Ես ավելի վաղ հայտարարել էի, որ շատ չի լինի գնաճը, բայց ես սխալվել եմ: Հետևելով գնաճին, իհարկե իմ հաշվարկով, գրեթե ամեն ինչ, բացի մսից, թանկացել է միջինում 15%-ով՝ ձու, ձուկ, ընդեղեն, բանջարեղեն, միրգ»,-
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ պարենային ապրանքների գները դեկտեմբեր ամսին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում աճել են միջինում 2.3%-ով: Վիճակագրական ծառայությունը գնաճը պայմանավորել էր հիմնականում մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի` 4.3-24.2% գնաճով: