X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բելառուսում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 90 մարդ


* 6-09-2020, 16:36 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: admin2 | Դիտվել է 116 անգամ


Բելառուսում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 90 մարդ Բելառուսում սեպտեմբերի 5-ին բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 18 բնակավայրում, դրանց մասնակցել է շուրջ 4000 մարդ, ձերբակալվել է 91-ը, ձերբակալման վայրերում է մնացել 34 իրավախախտ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հղում տալով Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը:


«Երեկ սեպտեմբերի 5-ին, երկրում հասարակա-քաղաքական զանգվածային միջոցառումներ են անցկացվել: Բողոքի ակցիաներ են անցկացվել 18 բնակավայրում: Մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 4000 է եղել: Ընդհանուր առմամբ, երեկ 91 մարդ է բերման ենթարկվել զանգվածային միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի դատարանում քննությունից առաջ 34 մարդ տեղափոխվել է կալանքի վայրեր»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS