X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը Թուրքիայի և Քաթարի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել


* 18-08-2020, 10:26 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: admin2 | Դիտվել է 145 անգամ


Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը Թուրքիայի և Քաթարի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը Թուրքիայի և Քաթարի հետ պայմանավորվածության է եկել ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագրի ստորագրման շուրջ՝ լիբիական զինված ուժերի ներուժի մեծացման նպատակով, գրում է aa.com.tr կայքը։


Աղբյուրը մանրամասնում է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության պաշտպանության փոխնախարար Սալահ ադ Դին ալ Նիմրուշը հայտարարել է, որ Անկարան և Դոհան Լիբիայում ռազմական պատրաստության և խորհրդակցության համար օբյեկտներ կստեղծեն։

Պաշտոնյան հավելել է, որ համաձայնության շրջանակում Թուրքիան և Քաթարը խորհրդականներ ու զինվորական անձնակազմ կուղարկեն Լիբիա։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպոլիում եռակողմ բանակցություններ են անցկացվել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, նրա քաթարցի գործընկեր Խալիդ բին Մուհամեդ ալ-Աթիյայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ։

Իսկ մինչ այդ Հուլուսի Աքարը երկկողմ բանակցություններ էր ունեցել Խալիդ բին Մուհամեդ ալ-Աթիյայի և Ֆայեզ Սարաջի հետ։

Հիշեցնենք, որ 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Խալիֆա Հաֆթարի բանակի հետ:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS