X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պուտինն ու Լուկաշենկոն դարձյալ հեռախոսազրույց են ունեցել


* 16-08-2020, 18:27 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: admin2 | Դիտվել է 180 անգամ


Պուտինն ու Լուկաշենկոն  դարձյալ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի շարունակել են քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով նաև արտաքինից երկրի վրա ճնշում գործադրելու հարցը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ մեջբերելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը:


«Ռուսական կողմը վերահաստատել է ծագած խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անրաժեշտության դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախագահները ևս մեկ հեռախոսազրույց էին ունեցել նախօրեին՝ քննարկելով Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո տիրող իրավիճակը: Ավելի ուշ Բելառուս առաջնորդը հայտնել էր, որ առաջին իսկ հարցման դեպքում Ռուսաստանը աջակցություն կցուցաբերի երկրում անվտանգության ապահովման համար:


Նախագահների հեռախոսազրույցից ժամեր անց ՀԱՊԿ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ Բելառուսը կազմակերպությունից օգնություն կարող է խնդրել, երբ երկրի պաշտպանությանն արտաքին վտանգ սպառնա:

Ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում Բելառուսի տարբեր քաղաքներում. քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների պաշտոնական արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS