X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը պատմական համաձայնության են եկել


* 14-08-2020, 11:46 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 178 անգամ


Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը  պատմական համաձայնության են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահոն և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ոըւժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոազրույցի ընթացքում համաձայնության են եկել Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ լիակատար հարաբերությունների հաստատման հետ կապված։ ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ դիվանագիտության պատմության մեջ այս համաձայնությունը պատմական հաջողություն է, որը կամրապնդի խաղաղությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Նշվում է, որ այս համաձայնությունը երեք առաջնորդների ցուցաբերած համարձակ դիվանագիտության և ապագայի նկատմամբ տեսլականի արդյունքն է, ինչի շնորհիվ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծվեն։ Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ-Իսրայել պատվիրակությունների միջև՝ ստորագրելու համար մի շարք երկկողմ համաձայնագրեր կապված ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ չվերթների, անվտանգության, կապի և տեխնոլոգիաների, էներգիայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի և այլ ոլորտների հետ, ինչպես նաև նախատեսվում է երկկողմ համաձայնագիր ստորագրել դեսպանություններ բացելու վերաբերյալ։ Այս երկու երկրների միջև անմիջական հարաբերությունների ստեղծումը կհանգեցնի Մերձավոր Արևելքի տնտեսական, տեխնոլոգիական և նորարարական զարգացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

«Դիվանագիտական այս առաջխաղացման արդյունքում նախագահ Թրամփի միջնորդությամբ և ԱՄԷ-ի պահանջով՝ Իսրայելը դադարեցնում է պաղեստինյան հողերի բռնագրավման ծրագիրը և կենտրոնացնում է իր ջանքերը արաբական մյուս պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ ԱՄԷ-ն և Իսրայելը անմիջապես ձեռնամուխ են լինելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համատեղ աշխատանքին՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների կյանքերի պահպանման՝ անկախ ազգային կրոնական պատկանելիությունից»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկու երկրները ջանք կգործադրեն հասնելու պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի արդարացի, համապարփակ և վերջնական լուծմանը։ Այսուհետ բոլոր մուսուլմանները կարող են այցելել ալ Ակսա մզկիթ, ինչպես նաև Երուսաղեմի բոլոր սրբավայրերը բաց կլինեն բոլոր կրոնների դավանողների համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS