X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը». Պուտին


* 11-08-2020, 17:29 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1151 անգամ


«Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը». ՊուտինTert.am:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ խորհրդակցության նիստը բացելով, հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:


«Որքանով ինձ է հայտնի` այսօր առավոտյան աշխարհում առաջին պատվաստանյութն է գրանցվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը խնդրել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին մանրամասներ հայտնել դրա վերաբերյալ:


«Ես գիտեմ, որ այն բավականին արդյունավետ է աշխատում, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր ստուգումները»,-հավելել է Պուտինը:

Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութի զանգվածային արտադրությունը պետք է սկսել մոտ ժամանակներս, միևնույն ժամանակ պատվաստումները լինելու են կամավոր սկզբունքով:

«Հուսով եմ, որ մենք մոտ ժամանակներս կկարողանանք զանգվածային արտադրություն սկսել, ահա թե ինչն է կարևոր` այս դեղամիջոցի զանգվածային արտադրությունը»,-ասել է ռուս առաջնորդը:

Նրա խոսքով` դա պետք է, որպեսզի բոլոր ցանկացողները պատվաստվեն:

«Գիտեմ, որ նման պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ Ռուսաստանում աշխատում են նաև այլ հաստատություններում, բոլոր մասնագետներին հաջողություն եմ մաղթում, մենք պետք է երախտապարտ լինենք բոլոր նրանց, ովքեր արել են այս առաջին քայլը: Գլխավորը, իհարկե, այն է, որ մենք ապագայում կարողանանք ապահովել այս պատվաստանյութի անվտանգ օգտագործումն ու դրա արդյունավետությունը: Հուսով եմ՝ այդպես էլ կլինի»,-շարունակել է ՌԴ նախագահը:

Նախագահը շնորհավորել է բոլորին, ովքեր աշխատանք են տարել պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Նա նաև երախտագիտություն է հայտնել երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինին, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին և ընդգծել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի ներդրումը:

Պուտինը ճշտել է նախարարից, թե արդյոք աշխարհում որևէ այլ տեղ գրանցվել է նման պատվաստանյութ: Մուրաշկոն նշել է, որ պատվաստանյութեր են մշակվել Չինաստանում և մի շարք այլ երկրներում, սակայն այժմ դրանք գտնվում են կլինիկական հետազոտությունների փուլում:

«Փաստացիորեն, գրանցման վկայագիր առաջին անգամ Ռուսաստանում է տրվում»,-նշել է առողջապահության նախարարը:

Պուտինը, իր հերթին, հույս է հայտնել, որ այլ երկրներում նույնպես հաջողություններ կգրանցվեն պատվաստանյութերի մշակման գործում:

Ավելի վաղ Մուրաշկոն հայտարարել էր, որ Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS