Armdaily.am:Ավարտվեց «Իմ քայլը» ԱԺ խմբակցության՝ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող նիստը։ Ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնի համար նիստի ընթացքում առաջադրվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի անունը, որպես փոխխոսնակ՝ Լենա Նազարյանը, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար առաջադրվել է Լիլիթ Մակունցը։ Մակունցն էլ ասաց, որ բարդ է լինելու և դա քաղաքական թիմի որոշումն է: «Անկախ նրանից, թե ես որտեղ կլինեմ, մշակույթն իմ մեջ է»,- ասաց Մակունցը։ Մխիթար Հայրապետյանն էլ նշեց, որ այլևս չի լինի սփյուքռի նախարար․ «Ես լինելու եմ խորհրդրանում, ես չեմ լինի սփյուռքի նախարար, գլխավորելու եմ կրթության գիտության և մշակույթի հանձնաժողովը խորհրդարանում»։
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ