X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Լուկաշենկոն դիմել է Հայաստանին. Ինչու՞ եք վախենում բելառուսներից. մենք օտար չենք


* 14-12-2018, 16:12 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 1019 անգամ


Լուկաշենկոն դիմել է Հայաստանին. Ինչու՞ եք վախենում բելառուսներից. մենք օտար չենքԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ արտահայտվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը:

«Դա խայտառակություն է, որ մենք չենք կարող ընտրել ՀԱՊԿ-ի գլխավոր պաշտոնյայի», - ասել է Բելառուսի նախագահը ռուս լրագրողների հետ Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Интерфакс-Запад»-ը:

Ա.Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ գնան ՀԱՊԿ այլ երկրներին, քանի որ հենց Երևանն է «թաթախել» կազմակերպությանն իր ներքին քաղաքական խնդիրների մեջ:

«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զաս): Խելացի տղա է, մեծ փորձ ունի: Նա պետական քարտուղար է, բոլոր նախագահները գիտեն նրան: Ես այս քայլը կատարում եմ, որ այսուհետև գործող տաղանդավոր գեներալներին նշանակենք` ցույց տալու համար ՀԱՊԿ-ի կարևորությունը», - ընդգծել է Ա.Լուկաշենկոն:

Նա հիշեցրել է, որ առաջարկել է, որպեսզի Ստանիսլավ Զասն այցելի ՀԱՊԿ բոլոր երկրներ, այդ թվում` Հայաստան:

«Եթե դուք պատրաստ եք ընդունել, լսել նրան... Դուք կարող եք չհամաձայնվել, կարող եք հավատարիմ մնալ ձեր սկզբունքներին: Բայց դուք խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավ լինի, քան ցանկացած հայ: Ինչու՞ եք վախենում բելառուսներից: Չէ, որ միմյանց օտար չենք», - հավելել է Ա.Լուկաշենկոն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2021    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS