X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին


* 23-11-2016, 17:23 | Բաժին: Քաղաքականություն, Գլխավոր | Հեղինակ: --- | Դիտվել է 808 անգամ


ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներինՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:

ՀՀ գլխավոր դատախազը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազության և ԵԽ տարբեր կառույցների միջև տարբեր ձևաչափերով արդեն իսկ ձևավորված համագործակցությունը` կարևորելով համազեկուցողների գործադրած ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրում բարեփոխումներ իրականացնելուն:

Դատաիրավական բարեփոխումների համատեքստում ՀՀ Գլխավոր դատախազն անդրադարձել է մշակման և բարելավման փուլում գտնվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և քրեական օրենսգրքերին, և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով համազեկուցող Ալան Միլը, ընդգծելով ՀՀ գլխավոր դատախազության առաջնային դերը ՀՀ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացում, կարևորել է նաև հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական բարեփոխումներին, դրանցում դատախազության դերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարին և դրանում հասարակական կազմակերպությունների ներգրավվածությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:




Հայաստանի Հանրապետության Դատախազություն

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS