
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարգևներ է հանձնել տարբեր կառույցների աշխատակիցներին: Բժիշկներ, բանվորներ, սանտեխնիկներ, վարորդներ, վարպետներ, դայակներ, պարարվեստի գործիչներ և այլն: Ընտրվել են տարվա ընթացքում իրենց ոլորտում աչքի ընկած մարդիկ: Քաղաքապետարանում տոնական միջոցառում է անցկացվել, որին ներկա են գտնվել քաղաքապետարանի և կառույցի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցները: