
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ դատարանից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն էր ներկայացնելու, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի Վ. Պետրսյանի խափանման միջոց կալանքը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դատական նիստին ներկա էին փաստաբաններ Ռուբեն Բալոյանը, ով պաշտպանում է ավտովթարի հետևանքով մահացածների շահերը և Նիկոլայ Բաղդասարյանը, ով պաշտպանում է Վ. Պետրոսյանի շահերը: