Aravot.am: Երեկվանից լարված իրավիճակ է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. ուղևորները, Մոսկվայից ժամանելով Գյումրի, տեսել են, որ իրենց ուղեբեռը չկա: Վերջիններս սկսել են վիճաբանել պատասխանատուների հետ ու կոտրել օդանավակայանի ապակիները: Այս առիթով նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում: Ու քանի որ Գյումրի-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ չվերթը իրականացնում են ռուսական «Վիմավիա» ու «Ուրալավիա» ընկերությունները, տվյալ դեպքում իրականացրել է «Ուրալավիա»-ն, Aravot.am-ը կապվել է Գյումրիում վերջինիս ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանի հետ` ճշտելու, թե ո՞րն է պատճառը: Նա պարզաբանել է, որ պատճառը եղանակն է, ընկերությունը մտածել է ուղևորների անվտանգության մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ