Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։
Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա աշխատանքով։
Շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին եւ շնորհակալություն հայտնել այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար։
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ