X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գերմանիան Ռուսաստանին պատժամիջոցներով է սպառնում Նավալնիի թունավորման պատճառով


* 7-09-2020, 13:32 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 265 անգամ


Գերմանիան Ռուսաստանին պատժամիջոցներով է սպառնում Նավալնիի թունավորման պատճառով
VOA: Գերմանիայի արտգործ նախարարը նշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին, եթե Կրեմլը շուտով տեղեկություն չտրամադրի ընդդիմության առաջոնրդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին:

Հեիկո Մասը գերմանական "Bild am Sonntag" թերթին ասել է, թե "մի քանի փաստեր" ցույց են տալիս, թե Մոսկվան է կանգնած հարձակման հետևում:

"Եթե մոտակա օրերս Ռուսաստանը չօգնի պարզաբանել, թե ինչ է պատահել, մենք համապատասխան արձագանքը կքննարկենք մեր աջակիցների հետ",- ասել է Մասը "German daily" լրատվականին՝ հավելելով, որ բոլոր պատժամիջոցները "նշանառված" կլինեն: Հիշեցնենք, որ Եվրամիության ղեկավար երկիրն այժմ Գերմանիան է:

"Մենք մեծ սպասելիքներ ունենք, որ Ռուսաստանի կառավարությունը կպարզաբանի այս լուրջ հանցագործությունը",- ասել է նա,-"Եթե կառավարությունը կապ չունի հարձակման հետ, ապա իր իսկ շահերից է բխում այս ամենը փաստերով ներկայացնելը":

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտնել էր, որ Նավալնին թունավորվել էր Նովիչոկ կոչվող ռազմական նյութով:

"Միայն սահմանափակ թվով անձինք ունեն Նովիչոկ ձեռք բերելու հնարավորություն, և այս թույնը օգտագործվել է ռուսական գաղտնի ծառայության կողմից նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի վրա հարձակման ժամանակ",- հավելել է Մասը:



Մեծ Բրիտանիայի պետական մարմիններն ասել էին, որ 2018-ին Նովիչոկ տեսակի թույնն էր օգտագործվել ռուսական կրկնակի գործակալի և նրա դստեր դեմ:

Կրեմլը ժխտել է ընդդիմության առաջատար առաջնորդի հիվանդությանն առնչվող բոլոր մեղադրանքները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճանաչված քննադատ և կոռուպցիայի հետաքննիչ Նավալնին հիվանդացել էր Սիբիրից Մոսկվա թռիչքի ժամանակ, ինչի հետևանքով արտակարգ վայրէջք էր կատարվել Օմսկում:

Նավալնիի անձնական բժիշկը և համախոհը ասել է, որ վերջինս սև թեյ է խմել օդանավակայանի սրճարանում, որը նրա համոզմամբ թունավորված է եղել: Երեք օր անց Նավալնիին տեղափոխել են Գերմանիա լայն բժշկական ախտորոշման համար:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2021    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS