X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կալիֆոռնիայի հարավում հրդեհի մակերեսը հասել է գրեթե 4 հազար հեկտարի


* 7-09-2020, 11:59 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 207 անգամ


 Կալիֆոռնիայի հարավում հրդեհի մակերեսը հասել է գրեթե 4 հազար հեկտարի ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավի Սան Դիեգոյի օկրուգում բնական հրդեհների մակերեսը կրկնապատկվել Է եւ հասել գրեթե 4 հազար հեկտարի: Սեպտեմբրի 7-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է տեղի հրշեջ ծառայությունը:

«Հրդեհի մակերեսը կազմում Է 9 850 ակր, այն տեղափակված Է 1 տոկոսով»,- ասված Է հայտարարության մեջ:

Բնական հրդեհ Է մոլեգնում Կալիֆոռնիայի կենտրոնական մասի Սիեռայի ազգային արգելոցում: Բռնկումն առաջացել Է սեպտեմբերի 5-ին եւ ընդգրկել ավելի քան 14,5 հազար հեկտար հողատարածություն: Առնվազն 150 մարդ մնացել Է շրջապատված կրակով, նրանց տարահանում Է պահանջվել:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը սեպտեմբերի 6-ին արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել նահանգի հինգ օկրուգներում բնական հրդեհների պատճառով: Այդ միջոցները տեղական իշխանություններին թույլ են տալիս օգտվելու հնարավորություն ստանալ որոշ լրացուցիչ հիմնադամներից եւ ավելի շատ միջոցներ գործի դնել հրդեհի հետեւանքները վերացնելիս:

Դա, մասնավորապես, հնարավորություն Է ընձեռում փրկարարական կամ վերականգնողական աշխատանքներին ներգրավել ԱՄՆ-ի Ազգային գվարդիան: Բացի դրանից, օկրուգի իշխանությունները կարող են պարզեցված սխեմայով անհրաժեշտ պարեն գնել:

Կրակը նահանգի տարածքում արագորեն տարածվում Է շոգ եւ չոր եղանակի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2021    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS