
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 10։00-ին Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների բրիգադի 22-րդ խումբը կանչով մեկնել է Անաստաս Միկոյան փողոցի թիվ 64 հասցեում գտնվող նորկառույց շենքի բակ, որտեղ հայտնաբերել են Ա․ Մ-ի դին։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Մ․-ն շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար 8-րդ հարկից վայր է ընկել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր «Կարախանյան Ռուբեն քոնստրակշն» ընկերությունում որպես բանվոր։