
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Infiniti-ի վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Գարիկ Մանուկյանի, քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վաչագան Ասլանյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դավոյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, թիմի ավագը, իսկ Mercedes–ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող: