X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Միջնադարյան Մարմաշեն վանական համալիրը բարեկարգվում է


* 6-09-2020, 14:10 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 197 անգամ


Միջնադարյան Մարմաշեն վանական համալիրը բարեկարգվում  է  ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը:

«Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ»,–նշված է կառավարության Facebook սոցցանցի էջում։

Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:

Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Մարմաշենի հուշարձանների խումբը շրջափակված է եղել սրբատաշ պարսպապատով, որը ձգվել է մինչև Ախուրյան գետի ափերը: Եկեղեցուց ոչ հեռու պահպանված է նաև դեպի Անի տանող, 10-րդ դարում կառուցված կամրջի աջափնյա խելի մնացորդները:

Բագրատունյաց Անի մայրաքաղաքն ու սպարապետության նստավայր Մարմաշեն դաստակերտը զարգանում ու ծաղկում էին զուգահեռ` շնորհիվ աշխարհահռչակ Տրդատի, որը հեղինակ է Անիի մայր տաճարի և Մարմաշեն կաթողիկե եկեղեցու:

Բագրատունիների ու Պահլավունիների կապը ի սկզբանե շատ սերտ է եղել: Կան պահպանված բազմաթիվ լեգենդներ, որոնցից մեկի համաձայն` գոյություն է ունեցել Մարմաշեն-Անի ստորգետնյա ուղի, որը Բագրատունի թագավորի ու սպարապետի միջև գաղտնի կապի միջոց է հանդիսացել:
«Մարմաշեն» անվանումը «Մարիամաշեն» բառի ձևափոխումն է։ Իսկ հնավայրի մյուս՝ «Վահրամաբերդ» անվանումը ենթադրել է տալիս, որ այստեղ եղել է նաև իշխանական նստավայր։





 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS