X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մահվան ելքով վրաերթ–ավտովթար Երևանում


* 6-09-2020, 11:46 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: admin2 | Դիտվել է 244 անգամ


Մահվան ելքով վրաերթ–ավտովթար Երևանում Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների հատման թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 73-ամյա Վազգեն Դարբինյանին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:


Օպերատիվորեն դեպքի վայ են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանտար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վրաերթից հետո Suzuki-ն առաջ է ընթացել, բախվել մեկ այլ ավտոմեքենայի, նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:

Քննիչներն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Արտաշես Գասումյանը, ով հայտանաբերվել և քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է խմած:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS