X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն, Mercedes-ը և ՊՆ բեռնատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


* 6-09-2020, 11:00 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: admin2 | Դիտվել է 265 անգամ


Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն, Mercedes-ը և ՊՆ բեռնատարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ «Գազ 3308»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Oղիկյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ՊՆ ավտոմեքենան, որը չթույլատրելի հատվածով փորձել է անցնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ ինչ-որ ծառայողներ, այդ թվում՝ ներկայացած գնդապետը, փորձում էր մարդկանց վրա ճնշում գործադրել, իբր՝ վթարի մեղավորը իրենք չեն, և միայն Ռազմական ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության ծառայողների միաջմտությունից հետո նշված գնդապետը գլխիկոր հեռացավ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Արարատի ռազմական ոստիկանության ծառայողները և բժիշկները։ Եվ մինչ բժշիկների ժամանումը՝ վիրավորներից 2-ին օգնություն են ցուցաբերել ռազմական ոստիկանության ծառայողները։



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS