X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելուց


* 6-09-2020, 10:41 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 196 անգամ


Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին մասնակցելուց Ադրբեջանը չի մասնակցի սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող համագործակցությունը: Սպասվում է, որ համատեղ առաջին զորավարժությունները կանցկացվեն «Կովկաս 2020»-ի շրջանակում: Թե ինչ ձևաչափով են դրանք անցկացվելու, դեռևս չի հստակեցվում:

«Ադրբեջանցի զինծառայողները չեն մասնակցի այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին: Վերը նշված զորավարժություններին ծրագրվում է ուղարկել երկու զինծառայող` որպես դիտորդ»,-տեղեկացրել է գործակալությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:


Ավելի վաղ, կորոնավիրուսի ռիսկերից ելնելով, զորավարժություններին մասնակցությունից հրաժարվել էր Հնդկաստանը:

«Կովկաս 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերին` Ռուսաստանի հարավում: Ավելի վաղ ծրագրվում էր, որ դրանց մասնակցություն կունենան մի քանի երկրների զորամիավորումներ, այդ թվում` Իրանից, Մյանմայից և Պակիստանից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS