X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ


* 6-09-2020, 10:14 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: admin2 | Դիտվել է 235 անգամ


ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ Սեպտեմբերի 5-ին, ժամը 20:04-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Touareg» (վարորդ՝ Սամվել Հ․, ծնված 1978 թ.) և «Lovol 240c» (վարորդ՝ Կուռման Թ․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lovol 240c» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Խաչատուր Մ․-ն (ծնված 1979 թ.) և Աբրահամ Ս․-ն (ծնված 1980 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սամվել Հ․-ին, ուղևոր Լևոն Ա․-ին (ծնված 1983 թ.) և «Lovol 240c» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս ևս հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Սամվել Հ․-ն մահացել է, իսկ մնացածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS