X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի անձին մեղադրանք է առաջադրվել


* 31-08-2020, 16:50 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 9104 անգամ


«Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի  անձին մեղադրանք է առաջադրվելՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները:


Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողը», 2020թ. փետրվարի 22-ից սկսած ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբա­վորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականաց­մանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տալով հանձնարարություններ:


Մասնավորապես, վերջինս, տեղեկանալով, որ ոմն Սայաթ անունով անձը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «քրեական հեղինակություն» համարվող մեկ այլ անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից 2020թ. հուլիսի 11-ին տեղափոխվել և պահվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքում, վերջիններիս միջև գումարային հարցերի շուրջ առաջացած վեճը անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողը ինքնությունը չպարզված անձին հանձնարարել է այդ վեճը լուծելու մասին իր «որոշումը»՝ դադարեցնել պարզաբանումները ոմն Սայաթի հետ և վերջինիս բաց թողնել՝ հետագայում նշված խնդիրը լուծելու նպատակով, փոխանցել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող վերոնշյալ անձին: Ինքնությունը չպարզված անձը, 2020թ. հուլիսի 12-ին կապ հաստատելով վերջինիս հետ, նրան է փոխանցել «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի» հանձնարարությունը:


Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, վերոնշյալ անձը, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները, 2020թ. հուլիսի 12-ին կապ է հաստատել իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նշված անդամի հետ և հրահանգել է ոմն Սայաթին տեղափոխել իր մոտ:


Նշված խմբավորման անդամը կատարել է հանձնարարությունը և նույն օրը ոմն Սայաթին տեղափոխել աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող վերոնշյալ անձի մոտ: Վերջինս, կատարելով «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի» հանձնարարությունը, ոմն Սայաթի հետ տեղի ունեցած խոսակցությունից հետո բաց է թողել նրան և այդ մասին հայտնել գործով ինքնությունը չպարզված անձին:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է:


Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS