X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ


* 31-08-2020, 10:31 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: admin2 | Դիտվել է 125 անգամ


ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ Օգոստոսի 30-ին, ժամը 21:11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Գևորգ Ա․, ծնված 1984 թ․) և «Mitsubishi IO» (վարորդ՝ Մասիս Ս․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի վարորդին և ուղևոր Նորայր Ս․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, իսկ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Արմեն Կ․-ն (ծնված 1999 թ․), Արմեն Մ․-ն (ծնված 1984 թ․) տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Գևորգ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS