X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պարզվել է Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը


* 24-08-2020, 11:28 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 4762 անգամ


Պարզվել է Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորների և վարորդի ինքնությունը Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մ․ Բիշարյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ երեկ օգոստոսի 23-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների՝ վարորդի և վիրավորների ինքնությունը։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Ախուրյան գյուղի բնակիչ 25-ամյա Լևոն Հովսեփյանը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ Քեթի գյուղի բնակիչ 22-ամյա Թերեզա Դարբինյանը տեղում մահացել են։

Մյուս ուղևորներ՝ Քեթի գյուղի բնակիչ 46-ամյա Նվարդ Դարբինյանը, Ախուրյան գյուղի բնակիչ 28-ամյա Վարդիթեր Հովսեփյանը, Գյումրիի բնակիչներ 48-ամյա Հեղինե Հարությունյանը և 27-ամյա Արման Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ օգոստոսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS