X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ


* 23-08-2020, 16:33 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: admin2 | Դիտվել է 172 անգամ


ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օգոստոսի 22-ին, ժամը 22։14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ նոր կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են 2 ավտոմեքենա. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1984 թ.) և «Mercedes Benz A» (վարորդ` Նարեկ Ն․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մարինե Մ․-ն (ծնված 1990 թ․), Վարդան Ա․-ն (ծնված 2010 թ․), Վահան Հ․-ն (ծնված 2012 թ․) և Տաթև Թ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են Եղվարդի ԲԿ, որտեղ բժիշկները Վահան Հ․-ի և Արամ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS