X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայում հորդառատ անձևների և սողանքների հետևանքով 12 մարդ է անհետ կորել


* 23-08-2020, 13:48 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 238 անգամ


Թուրքիայում հորդառատ անձևների և սողանքների հետևանքով 12 մարդ է անհետ կորել Թուրքիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևները Գիրեսուն նահանգի մի շարք շրջաններում հանգեցրել են սողանքների: Տարերային աղետի հետևանքով 12 մարդ է անհետ կորել: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։


Նշվում է, որ տուժած տարածաշրջան է ժամանել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքները չեն դադարում։

«Հուսանք, որ կորածները կգտնվեն»,- ասել է Սոյլուն՝ բնակչությանը կոչ անելով զգոնություն ցուցաբերել։


Գիրեսուն նահանգի նահանգապետ Էնվեր Ունլյուն ավելի ուշ հայտնել է անհետ կորածներից մեկի մարմնի հայտնաբերման մասին:

Նա նաև հավելել է, որ հորդառատ անձրևների և սողանքների պատճառով ավերվել են տեղական նշանակության մի շարք ճանապարհներ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS