X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված քաղաքացու ևս 5 թոռները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են «Մուրացան» ԲԿ


* 20-08-2020, 18:28 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1971 անգամ


Թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված  քաղաքացու ևս 5 թոռները թունավորման ախտանիշներով տեղափոխվել են «Մուրացան» ԲԿSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում էկզոգեն հարցականով իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն: Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հ.-ի թոռներն են:

Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 18-ին, ժամը 16։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ցավ՝ որովայնի շրջանում, սուր գաստրոէնտեռոկոլիդ լեյկոզ՝ չճշտված հարցականով» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 6-ամյա Սերգեյ Հ-ն է։ Մինչ բժիշկները ապյքարում էին երեխայի կյանքի համար, Իջևանի ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Հ-ի պապիկը՝ նույն գյուղի բնակիչ, 58-ամյա Սամվել Հ-ն, փայտով ծեծի է ենթարկել Սերգեյ Հ-ին և 4-ամյա Նաիրի Ղ-ին, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց Նաիրի Ղ-ն նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS