Ամեն տարի փոսալցումներ ու մասնակի նորոգումներ համայնքային բյուջեից:ՇՄ Առափի համայնքի թիվ 1 փողոցում տարին 2 անգամ պարբերաբար կատարվել են փոսալցման աշխատանքներ, բայց ապարդյուն:Առաջին իսկ անձրեւից հետո փողոցը կրկին դարձել էանանցանելի, վտանգավոր երթեւեկության համար:Նվազագույն անզգուշության դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարներն անխուսափելի են եղել: Ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակում կասֆալտապատվի Առափի համայնքի թիվ 1 փողոցի 800 գծամետր երկարությամբ 2-րդ հատվածը:Փողոցի 1,2 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվել էր դեռ 2018 թվականին՝ կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ