
Գյումրիում 14-ամյա երեխային կախված վիճակում են հայտնաբերել: Դեպքը տեղի է ունեցել Տիգրան Մեծ փողոցի տներից մեկում: Ընտանիքն ապրում էր այլ հասցեում: Այն տանը որտեղ հայտնաբերվել է երեխան, պատկանել է պապին: Տունը ընտանիքը վերջին ժամանակահատվածում հանել էր վաճառքի: Հարեւանները պատմել են, , որ ընտանիքն այդ տան դուռը հազվադեպ է բացել: Ինչպես եւ երբ է տղան եկել, դուռը բացել ու տուն մտել ոչ ոք չի նկատել: Հայտնի է, որ տղային հայտնաբերել է հայրը: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ըստ հարեւանների երեխան հայտնի պաշտոնյայի թոռ է, ով նախկինում աշխատել է Գյումրու քաղաքապետարանում: