
Ավանդույթին այսօր հետեւում են բոլորը. տարիներ շարունակ տոնի հետ կապված սովորությունները շարունակվում են նաեւ մեր օրերում։
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տոնի նախօրեին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն։