X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարիա Զախարովան մեկնաբանել է Պետդումայի պատգամավորների մասնակցությունը հակահայկական երթին


* 28-02-2019, 18:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 630 անգամ


Մարիա Զախարովան մեկնաբանել է Պետդումայի պատգամավորների մասնակցությունը հակահայկական երթինՌուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Բաքվում անցկացված հակահայկական երթին ռուս պատգամավորների մասնակցության հարցը:

«Այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ: Կարծում եմ՝ արդարացի կլինի այդ հարցն ուղղել անմիջապես նրանց, թե ինչպես են իրենք ինքնուրույն կազմակերպել մասնակցությունը տվյալ միջոցառմանը: Մենք արդեն նշել ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը չի հանդիսացել միջոցառման համակազմակերպիչը», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ով է եղել պատգամավորների՝ Բաքու մեկնելու և միջոցառմանը մասնակցելու կազմակերպիչը:

Բացի այդ, Մարիա Զախարովան վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ ՌԴ-ն շարունակելու է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

«Ղարաբաղյան սարսափելի հակամարտությունը մահ և տառապանք է բերել բազմաթիվ անմեղ մարդկանց՝ և՛ ադրբեջանցիներին, և՛ հայերին: Եվ Ռուսաստանը մշտապես դա մեծ ողբերգություն է համարել: Մեր երկիրը զգալի ջանքեր է գործադրում այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք այսուհետ ևս առաջնահերթ ուշադրություն կդարձնենք այդ հարցին տարածաշրջանում», - շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հարցին մեկնաբանությունը կարող եք լսել 49 րոպե 30 վայրկյանից.



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS