X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արտակարգ դեպք Շիրակի մարզպետի աշխատասենյակում. ժամանել են տեղի ոստիկանները


* 29-12-2018, 15:17 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 3263 անգամ


Արտակարգ դեպք Շիրակի մարզպետի աշխատասենյակում. ժամանել են տեղի ոստիկաններըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ահազանգել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ մի քանի քաղաքացիներ իր աշխատասենյակում խոչընդոտում են իր աշխատանքին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզպետարան են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու համայնքային ոստիկանը, ովքեր պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում մարզպետի մոտ ընդունելության եկած Մուրադ Հակոբյանը, Վաչագան Հակոբյանը և Սուրեն Ավդալյանը մարզպետի աշխատասենյակում 20-30 րոպե խանգարել են մարզպետի աշխատանքը, բռունցքով հարվածել սեղանին, իսկ երբ մարզպետը նրանց խնդրել է, որպեսզի դուրս գան աշխատասենյակից, նրանք չեն ենթարկվել և խանգարել են մարզպետարանի բնականոն աշխատանքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եռյակը մարզպետին դժգոհել է ինչ-որ կայացված դատավճռից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2021    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS