«Հյուսիս-հարավ» մայրուղու՝ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ագարակ բնակավայրի մոտ, ավտոմայրուղու կառուցման վրա աշխատող շինարարները փակել են ճանապարհն ու պահանջում են վճարել մի քանի ամիս չստացած աշխատավարձերը։ Արդեն 2 ժամից ավելի ցուցարարները փակ են պահում ճանապարհը, ինչի պատճառով մեքենաների կուտակումներ են առաջացել։
Շինարարները պնդում են, որ մի քանի ամիս՝ օգոստոսից սկսած, աշխատավարձ չեն ստացել, վարկեր, կոմունալ պարտքեր ունեն, որ չեն կարողանում վճարել, և ի վերջո ցանկանում են Նոր տարի նշել։ Արագածոտնի մարզպետի գալուց հետո էլ նրանք շարունակում են պահանջել, որ իրենց մոտ գա տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, որովհետև վստահ են, որ նա կարող է լուծել իրենց խնդիրը։
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ