X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Էջմիածնի քաղաքապետի վերաբերյալ տեսանյութերը համարել են պոռնկագրական, հարուցվել է քրգործ


* 20-12-2018, 16:23 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1007 անգամ


Էջմիածնի քաղաքապետի վերաբերյալ տեսանյութերը համարել են պոռնկագրական, հարուցվել է քրգործԷջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին Aysor.am-ի տեղեկությունը և նշեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»։

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններին նախորդած օրերին, տարբեր եղանակներով տարածվել էր պոռնկագրական տեսանյութ և շրջանառվել կեղծ լուրեր այն մասին, թե տեսանյութում պատկերված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, այդ ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը:

Ըստ մեր աղբյուրի՝ նյութի պոռնկագրական համարվելու հանգամանքը ստուգելու նպատակով որոշում է կայացվել մշակութաբանական փորձաքննություն նշանակելու մասին և այն ուղարկվել է «Մշակութային արժեքների փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննության։ Ըստ փորձաքննության եզրակացության՝ այն համարվել է պոռնկագրական, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2021    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS