X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Կոսմետոլոգիական ու բժշկական կենտրոններում հնարավոր է վարակվել հեպատիտով. կառավարության որոշումը


* 20-12-2018, 13:57 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 488 անգամ


Կոսմետոլոգիական ու բժշկական կենտրոններում հնարավոր է վարակվել հեպատիտով. կառավարության որոշումըԲժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններում ու կոսմետոլոգիական ծառայություններ մատուցող կենտրոններում մեծ է հեպատիտ C-ով վարակվելու ռիսկը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով` ռիսկը պայմանավորված է նրանով, որ ըստ գործող կարգի` բուժաշխատողների, մատնահարդարների, ոտնահարդարների, դիմահարդարների և դաջվածքի մասնագետների համար նախատեսված չէ այդ վարակի նկատմամբ հետազոտություն, և հնարավոր չէ նրանց շրջանում բացահայտել հիվանդության առկայությունը։

«Այդ պրոցեդուրաների հետևանքով մենք ունենում ենք 3-4% հիվանդացության մակարդակ»,- ասաց Թորոսյանը։

Ռիսկը նվազեցնելու համար կառավարությունը որոշում կայացրեց տվյալ հաստատությունների աշխատակիցներին տարեկան 1 անգամ հետազոտել որոշ հիվանդությունների նկատմամբ։ Այս հետազոտություններն իրականացնելու համար բյուջեից ու գործատուներից լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվի։ Դրանք, նախարարի պաշտոնակատարի խոսքով, կիրականացվեն ի հաշիվ այլ բուժաշխատողների, սննդի արտադրության ոլորտի աշխատակիցների որոշ պարտադիր հետազոտությունների նվազեցման, որոնց անհրաժեշտությունն այլևս չկա։

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժշկական զննության ենթակա բուժանձնակազմի թիվը ներկայում կազմում է 30612 մարդ, որից բժիշկներ ու ատամնաբույժներ են 13148-ը, միջին բժշկական անձնակազմը՝ 17464-ը:

Ներկայում գործող որոշման համաձայն` յուրաքանչյուր անձ բժշկական զննությունն անցնում է աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարեկան երկու անգամ, որի գումարը կազմում է միջինը 16,000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր զննությունը` 8000 ՀՀ դրամ):

Բժշկական կազմակերպությունների բժշկական զննությունների համար տարեկան ծախսը կազմում է 489.792.000 ՀՀ դրամ։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2021    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS