
Երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլ և Բուրսա քաղաքներում։
Որոշ մեկնաբանություններ են հնչել առ այն, որ սա սպասվող մեծ երկրաշարժին նախորդող փոքր ցնցումներից մեկն է։
Սակայն Քոջաելի համալսարանի դասախոս, պրոֆ. Շերիֆ Բարըշն ընդգծել է, որ սա ընդամենը ակտիվ մի օջախ էր, որը մարեց և ամենևին չի նշանակում, թե դրան մեծ երկրաշարժ է հաջորդելու։
Այնուամենայնիվ պրոֆեսորը շեշտել է ուժգին երկրաշարժերին պատրաստ լինելու կարևորությունը, քանի որ Թուրքիան սեյսմիկ վտանգավոր գոտում է գտնվում։