*
Ադրբեջանի օգտին լրտեսելու և դավաճանության համար ՀՀ–ում ավելի քան 20 մարդ է դատապարտվել
1993 թվականից մինչև այսօր Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու և պետական դավաճանության համար Հայաստանում ավելի քան 20 մարդ է դատապարտվել։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ ներկայացուցիչ Տիգրան Դավիթավյանը։
Նա նշեց, որ այդ մարդիկ աշխատել են Ադրբեջանի օգտին, ռազմական ու գիտատեխնիկական ոլորտներին վերաբերող տեղեկություններ են հավաքել, դիվերսիաներ ու մահափորձեր են ծրագրել։
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ