X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ջավախքի ժողովուրդը վրդովմունքի մեջ է, ՌԴ-ում 5000-ից ավելի ջավախահայ աշխատող չի կարողանում վերադառնալ հայրենիք


* 15-12-2018, 13:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 888 անգամ


Ջավախքի ժողովուրդը վրդովմունքի մեջ է, ՌԴ-ում 5000-ից ավելի ջավախահայ աշխատող  չի կարողանում վերադառնալ հայրենիքՋավախքի 5000-ից ավելի երիտասարդներ, որոնք աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Նոր տարվա նախաշեմին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, որովհետև ՀՀ-ի սահման մտնելով՝ նրանց ձերբակալում են և պահանջում, որ գնան բանակ ծառայության, հակառակ դեպքում՝ նրանց սպասվում է 5 տարի ժամկետով ազատազրկում. Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը: Ըստ նրա՝ արդեն իսկ շուրջ 10 երիտասարդի ձերբակալել են:

Հենզել Մկոյանը նշեց, որ շուրջ 1 ամիս է՝ բողոքում են ջավախեցիները, որովհետև երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել և հիմա վերադառնալով՝ փաստի առաջ են կանգնել: «Մեր Ջավախքի երիտասարդները ՀՀ քաղաքացիություն են ստացել, որպեսզի կարողանան գնալ ՌԴ՝ աշխատելու, գիտեք վրացական անձնագրերով չեն կարող գնալ, բայց այդ դեպքում, եթե դու զորակոչի տարիքի ես՝ 18-27 տարեկան, պետք է զինծառայողի վկայական ունենաս, ովքեր ունեցել են վրացական բանակում ծառայության վկայական, խնդիր չեն ունեցել, իսկ ովքեր չեն ունեցել, հենց տեղում՝ ՀՀ-ում, նրանց առաջարկել են, որ եթե ուզում եք այս վկայականն էլ կանենք օրենքով, ամեն ինչով, այս մարդիկ էլ հավատացել են և անձնագիր են ստացել, որ գնան աշխատեն ՌԴ-ում: Իրենք ոչ մի բանում մեղք չունեն, նրանք միայն տուն պահելու համար են այդ քայլին գնացել»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ժողովուրդը հիմա վրդովմունքի մեջ է և դրա համար դուրս է եկել բողոքի: Մկոյանը տեղեկացրեց, որ այսօր երիտասարդները պետք է ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում ունենան Երևանում:

Բացի այդ, ըստ նրա՝ երկուշաբթի էլ ինքը Վրաստանի կառավարության անդամներին է խնդրել, որ ՀՀ կառավարության հետ կապ հաստատեն, քննարկեն խնդիրը, լուծում տան:

«ՀՀ կառավարությունը պետք է ելք գտնի խնդրի լուծման համար, չեն կարող մի քանի հազար մարդու ձերբակալել, չէ՞: Միայն ՀՀ կառավարությունից է լուծումը կախված, ես Վրաստանի կառավարության հետ խոսել եմ, մեր ձեռքը ոչ մի բան չկա, թե չէ մենք վաղուց լուծած կլինեինք»,- ասաց նա և նշեց, որ դեկտեմբերի 17-ին ինքը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետի հետ:

«Կխնդրեմ, որ վարչապետը նորից զանգի, ասի, որ այդպես չի կարելի, մեղք են այդ երիտասարդները, գնացել բանվորություն են արել, որ տուն պահեն, հիմա չեն կարողանում տուն գալ, վախենում են, որ կամ կձերբակալեն, կա´մ բանակ կտանեն»,-ասաց նա և նշեց, որ լուծման տարբերակներից է, որ այդ երիտասարդները Վրաստանում ծառայության անցնեն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մարտ 2021    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS