
Նշենք, որ ԱՀ նախագահի պաշտոնական կայքում հրամանագիրը դեռևս տեղադրված չէ։
Մինչ այս Ջալալ Հարությունյանը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարն էր։
Նշենք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում Լևոն Մնացականյանին փոխարինել է Կարեն Աբրահամյանը։ Հենց նա էր մինչ այս զբաղեցնում ՊԲ շտաբի պետի պաշտոնը։