X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի և Ուլյանովսկի համագործակցության հեռանկարները


* 23-11-2016, 12:01 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: Նազելի Էլբակյան | Դիտվել է 903 անգամ


Շիրակի և Ուլյանովսկի համագործակցության հեռանկարներըՇիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստորագրել են 2016-2018 թթ. նոր միջոցառումների անցկացման համաձայնագիր: Շիրակի մարզպետարանի և Ուլյանովսկի նահանգի կառավարության միջև դեռևս 2009 թ.-ին Առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության մասին համաձայնագիր էր կնքվել, որի շրջանակներում անցած տարիներին փոխադարձ այցելություններ ու մշակութային կրթական ոլորտներում համագործակցություն է ծավալվել: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովին պարգևատրել է Շիրակի մարզպետարանի հուշամեդալով, իսկ Սերգեյ Մորոզովը «Ցանկությունների հուշագիր» է նվիրել Շիրակի մարզպետին: Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի որոշմամբ «Ազգերի բարեկամություն» շքանշանով պարգևատրվել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը` Շիրակի մարզի և Ուլյանովսկի երկրամասի միջև բարեկամության ամրապնդման, մշակութային, կրթական հարաբերությունների խորացմանը նպաստելու, համատեղ ծրագրերի իրականացման հարցում լավագույն աջակցություն ցուցաբերելու համար: Նշենք, որ 2017թ.-ին Շիրակի մարզում նախատեսվում է անցկացնել «Ուլյանովսկի օրեր», որի ժամանակ կքննարկվեն տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


սեպտեմբեր 2020 (135)
օգօոստոս 2020 (623)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (557)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS