
Կորպորացիայի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է «BBC-ի կայքի աշխատանքի վրա ազդած տեխնիկական դժվարությունների մասին», հաղորդում է korrespondent.net-ը:
BBC-ի թղթակցի համաձայն՝ խոսքը DDoS հարձակման մասին է:
Խափանումը չի ազդել BBC-ի հեռուստա և ռադիոհեռարձակման վրա, սակայն հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը անհասանելի են դարձել: Այժմ BBC-ի ծառայությունների մեծ մասը վերադարձել է նորմալ աշխատանքի:
Սոցիալական ցանցերում տեխնիկական խնդիրների հետ կապված սկսել է տարածվել #bbcdown հեշթեգը: