Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում Ամանորի տոների ընթացքում բազմազան կերակրատեսակների օգտագործման հետ կապված սննդային թունավորումներ չեն գրանցվել: Բժիշկ-վարակաբան Դիանա Սուքիասյանի խոսքերով, կիսաեփ կամ պատրաստի ուտելիքները պետք է պահպանել ընդամենը 72 ժամ: Դրանից հետո այն օգտագործելն արդեն վտանգավոր է: Նախորդ տարիներին արձանագրված սննդային թունավորումները հիմնականում հենց դրանցով էլ պայմանավորված են եղել: Ներկայում հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում աղիքային և օդակաթիլային վիրուսներով վարակված 2-3 հիվանդ: